Payment Gateway for IDBANK

Description

Payment Gateway for IDBANK – միջազգային Woocomerce հավելվածի հավելում է, որը ստեղծում է հնարավորություն` հեշտությամբ ինտեգրել կայքին ԱՅԴԻ ԲԱՆԿԻ վճարային համակարգը։

Նկարագրություն

Հավելվածը նախատեսված է ՀՀ տարծքում գործող տնտեսվարող սուբյեկտների համար։

Հավելվածը պատրաստված է Woocomerce հարթակի տեխնիկական բնութագրի համապատասխան, ինչպես նաև ԱՅԴԻ ԲԱՆԿԻ կողմից տրամադրված համակարգի տեխնիկական բնութագրի հիման վրա։

Հավելվածն օգտագործելուց առաջ անհրաժեշտ է կատարել նույնականացում, այնուհետև կապ հաստատել ԱՅԴԻ ԲԱՆԿԻ հետ համապատասխան պայմանագիր կնքելու և կարգավորումներ ստանալու համար:

Հեռախոսահամար` 010 59 33 33
Էլ-հասցե՝ info@idbank.am

Հավելման միջոցով վճարման գործընթացը լիովին ավտոմատացված է։
Հավելվածն ունի հնարավորություն` ընդունել վճարումներ ՀՀ դրամով, ռուսական ռուբլիով, ամերիկայն դոլարով և եվրոյով։

Նույնականացում

Հավելումը օգտագործելուց առաջ հարկավոր է անցնել նույնականացում(տես․ նկ․1): Նույնականացում անցնելու համար հարկավոր է այցելել մեր ընկերության կայք (hkdigital.am) կամ զանգահարել 033 779 -779 հեռախոսահամարով։

Նշում՝ նույնականացման ծառայությունը վճարովի է։

Աշխատանքային նկարագիր

Հավելվածի ինտեգրումից և համապատասխան կարգավորումներից հետո կայքում հայտնվում է ԱՅԴԻ ԲԱՆԿԻ վճարային համակարգի վճարման հնարավորության կոճակը։ Հաճախորդն ընտրում է վճարման միջոցը, այնուհետև կայքը նրան ուղղորդում է ԱՅԴԻ ԲԱՆԿԻ վճարային համակարգի վճարների ընդունման համար նախատեսված դաշտ` վճարում կատարելուց կամ ձախողումից հետո ետ վերադարձնելով հաճախորդին օգտատիրոջ կայք և նրան իրազեկելով վճարման կարգավիճակի մասին։ Օգտատերն իր կայքի կառավարման վահանակում, ինչպես նաև ԱՅԴԻ ԲԱՆԿԻ վճարային համակարգի կողմից տրամադրված համակարգում, կարող է դիտել կատարված գործարքների կարգավիճակը և ծանոթանալ պատմությանը։

Հավելվածի օգտագործման տեխնիկական պայմաններ՝
– Օգտատերը պետք է ունենա կայք՝ պատրաստված WordPress-ով
– Կայքում պետք է ինտեգրված լինի Woocomerce հարթակը
– Կայքը պետք է համապատասխանի հավելվաածի մինիմալ պահանջներին
– Կայքում առկա ներքին հղումները պետք է տեղադրված լինեն ճշգրիտ

Հավելվածի հնարավորությունները (տես․ նկ․2)
1. Օգտատիրոջը տրվում է հնարվորություն խմբագրել «անվանում» և «նկարագրություն» դաշտերը
2. Հավելվածն անցել է թեստավորում և համատեղելի է միջազգային հայտնի WPML թարգմանությունների հավելվածի հետ, որը ստեղծում է հնարավորություն` օգտագործել այս հավելումը բազմալեզու կայքերի դեպքում
3. Կարգավորման վահանակը ընձեռում է հնարավորություն ընտրել Վճարման էջի լեզուն (հայերեն, ռուսերեն կամ անգլերեն)
4. Հավելումն ունի թեստային հնարավորություն (մանրամասների համար անհրաժեշտ է կապ հաստատել ԱՅԴԻ ԲԱՆԿԻ հետ)
5. Տեխնիկական լոգավորման հնարավորություն
6. Ավտոմատ կերպով թարմացման հնարավորություն*

Installation/ Ինտեգրում

Հավելվածի ինտեգրմումը կարելի է կատարել հետևյալ տարբերակներով

Տարբերակ 1 (FTP)

  1. Ներբեռնել Payment-Gateway-for-idbank.zip/wp-content/plugins/ տարածք
  2. Կատարել ակտիվացում WordPress-ի կառավարման վահանակի «Plugins» բաժնում
  3. Կատարել համապատասխան կարգավորումները և մուտքագրել ԱՅԴԻ ԲԱՆԿԻ կողմից տրամադրված տեղեկատվությունը

Տարբերակ 2

1․Wordpress կառավարման վահանակում մուտք գործել “Plugins” բաժին։
2․Սեղմել «Ավելացնել նոր հավելված» կոճակը (“Add new plugin”) և ներբեռնել Payment-Gateway-for-idbank.zip ֆայլը։
3. Կատարել համապատասխան կարգավորումները և մուտքագրել ԱՅԴԻ ԲԱՆԿԻ կողմից տրամադրված տեղեկատվությունը։

Իրավունքեր

Հավելվածը և նրանում առկա պարունակությունը պաշտպանված է հեղինակային իրավունքով։

Արգելվում է տեղադրված կազմակերպությունների տարբերանշանների և պարունակող կոդավորման տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել
ԷՅՋԿԱ ԴԻՋԻՏԱԼ ԷՋԵՆՍԻ ՍՊԸ-ի թույլտվությունը:
Հավելվածն օգտատիրոջը տրամադրվում է վճարովի օգտագործման իրավունքով։ Հավելման արժեքի մասին տեղեկատվություն կարող եք ստանալալ մեր կազմակերպության կայքում (hkdigital.am) կամ զանգահարել 033 779-779 հեռախոսահամարով։

ԷՅՋԿԱ ԴԻՋԻՏԱԼ ԷՋԵՆՍԻ ՍՊԸ-ը պատասխանատվություն չի կրում
– այլ հավելվածների,հավելումների, հարթակների և կազմակերպությունների կողմից մատուցված ծառայությունների համար
– WordPress հարթակի, այլ հավելվածների կամ երկրորդ կազմակերպության կողմից պարբերաբար թարմացումներից առաջացած տեխնիկական խնդիրների պատճառով հավելվածի մասնակի կամ ամբողջական խափանման համար,
– oգտատիրոջ կայքի անխափանության, անվտանգության համար։

FAQ

Որտեղի՞ց կարող եմ ստանալ կարգավորման գաղտնաբառը

Գաղտնաբառերը և այլ կարգավորումները ստանալու, ինչպես նաև համագործակցության պայմաններին ծանոթանալու համար անհրաժեշտ է կապ հաստատել ԱՅԴԻ ԲԱՆԿԻ հետ` 010 59 33 33 հեռախոսահամարով, կամ info@idbank.am էլ․ հասցեի միջոցով։

Ինչպե՞ս համոզվեմ, որ ինձ տրամադրված գաղտնաբառն անվտանգ է

Մեր ընկերությունը չի առնչվում գաղտնաբառերի տրամադրման հետ, այն ապահովում է միայն հարմարավետ և ժամանակակից հավելում։ Գաղտնաբառերի, նրանց տրամադրման, օգտագործման, վճարման վահանակի, սակագների համար խնդրում ենք կապ հաստատել ԱՅԴԻ ԲԱՆԿԻ հետ:

Ինչպե՞ս կատարեմ նույնականացում

Նույնականացումը կատարվելու համար պետք է այցելել մեր կազմակերպության կայք, ձեռք բերել նույնականացման գաղտնաբառը և մուտքագրել այն Ձեր կառավարման վահանակի համապատասխան բաժնում։

Կայքը Դոլարով վճար չի ընդունում

Հարգելի օգտատեր, բազմարժույթ վճարներ ընդունելու համար պետք է կապ հաստատել Բանկի հետ, ստանալ թույլատվություն, այնուհետև միացնելով “Բազմարժույթ” գործոնը ընդունել վճարումներ այլ տարադրամներով։

Reviews

18, Agostu de 2023
Finally, the only payment gateway in Armenia that fully meets the needs of customers. Great maintenance, Thank you very much
9, Xunu de 2021
Love using this plugin on my Woocommerce web shop. Extremely easy & simple to configure to accept online payments. Thanks!
Read all 2 reviews

Contributors & Developers

“Payment Gateway for IDBANK” is open source software. The following people have contributed to this plugin.

Contributors

Changelog

1.0.0

  • Հավելվածի թողարկում

1.0.1

  • readme նկարագրության թարմացում
  • Պատկերասրահի ավելացում
  • WordPress 5․4․2 տարբերակի թեստավորում
  • Binding հնարավորության ավելացում
  • Կառավարման վահանակի արդիականացում
  • Refund հնարավորության ավելացում
  • Կառավարման վահանակի արդիականացում
  • Վճարում հաստատումով գործառույթի ավելացում
  • woocommerce subscriptions հավելման ինտեգրման գործառույթի ավելացում

1.0.2

  • Վճարման ընթացքի հաղորդագրությունների ինտեգրում
  • Կառավարման վահանակի արդիականացում
  • IPay 3DS2 անցման արդիականցում

1.0.3

  • Կառավարման վահանակի արդիականացում

1.0.4

  • WordPress 6․0 տարբերակի թեստավորում
  • Կառավարման վահանակի արդիականացում

1.0.4

  • WordPress 6.6.1 տարբերակի թեստավորում
  • Կառավարման վահանակի արդիականացում